ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ո՞վ դուրս թո­ղեց Ղա­րա­բա­ղը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից

Ո՞վ դուրս թո­ղեց Ղա­րա­բա­ղը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից
15.11.2019 | 01:10

Թերևս փոքր-ինչ կո­պիտ հն­չի, այ­նուա­մե­նայ­նիվ, պետք է վկա­յա­կո­չեմ հայ­կա­կան հայտ­նի ա­սաց­ված­քը. մի գիժ քա­րը գցեց փո­սը, հա­րյուր խե­լոք հա­վաք­վե­ցին, չկա­րո­ղա­ցան քա­րը փո­սից հա­նել: Այ­սօր Լավ­րո­վի (ինչ խոսք, նա ծան­րակ­շիո, լուրջ, աշ­խար­հում հարգ­ված դի­վա­նա­գետ է) խոս­քը, թե կոնկ­րետ որ նա­խա­գա­հին է վե­րա­բե­րում միան­շա­նակ պա­տաս­խա­նե­լը, և հեշտ է, և դժ­վար: Եվ այդ դի­լե­մա­յի լու­ծումն օ­բյեկ­տի­վո­րեն հնա­րա­վոր չէ, ո­րով­հետև պա­ռակտ­ված հա­սա­րա­կու­թյու­նում առ­կա քա­ղա­քա­կան ու­ժե­րը գոր­ծում են ոչ թե պե­տու­թյան, այլ խմ­բա­կա­յին, քա­ղա­քա­կան թի­մի շա­հե­րից ել­նե­լով: Թող­նենք Լավ­րո­վին իր խոս­քի հետ, խմ­բա­կա­յին թայ­ֆա­բազ­նե­րին էլ ի­րենց խմ­բա­կա­յին շա­հե­րի պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վե­լու:


Փոր­ձեմ ար­տա­հայ­տել միտքս՝ հեն­վե­լով միայն փաս­տե­րի վրա: Երբ ստո­րագր­վում էր Բիշ­քե­կյան հրա­դա­դա­րի պայ­մա­նա­գի­րը, Լավ­րո­վը դեռևս ՌԴ-ի ԱԳՆ-ն չէր ներ­կա­յաց­նում: Ինչ որ ա­սել է Լավ­րո­վը, ա­մենևին չի անդ­րա­դար­ձել բուն հար­ցին վե­րա­բե­րող փաս­տե­րին և ակ­նար­կել է, թե ով դուրս թո­ղեց Ղա­րա­բա­ղը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից: Որ­պես­զի ա­սե­լիքս լի­նի հիմ­նա­վոր, խոս­քը տանք ոչ միայն բա­նակ­ցա­յին փաս­տաթղ­թե­րին քա­ջա­տե­ղյակ, այլև վե­րին աս­տի­ճա­նի օ­բյեկ­տիվ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վին, ո­րը Մինս­կի խմ­բում Ռու­սաս­տա­նը ներ­կա­յաց­նող հմուտ դի­վա­նա­գետ էր: Ես մեջ եմ բե­րում նրա խոս­քե­րը մո­տա­վոր հի­շո­ղու­թյամբ:


«Երբ պի­տի ստո­րագր­վեր Բիշ­քե­կյան հա­մա­ձայ­նա­գի­րը, նա­խօ­րեին ինձ զան­գա­հա­րեց Հեյ­դար Ա­լիևը և խնդ­րեց, որ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րի նաև Հա­յաս­տա­նը: Ես նրան ա­սա­ցի՝ ինչ գործ ու­նի Հա­յաս­տա­նը այդ կոնֆ­լիկ­տում: Կոնֆ­լիկ­տի կող­մե­րը եր­կուսն են՝ Ադր­բե­ջա­նը և Ղա­րա­բա­ղը։ Հաս­կա­նա­լով Կա­զի­մի­րո­վի դիր­քո­րո­շու­մը, Ա­լիևն ա­սում է՝ ան­ձամբ կխնդ­րեմ Լևոն Հա­կո­բո­վի­չին, որ հա­մա­ձայն­վի և դնել տա Հա­յաս­տա­նի ստո­րագ­րու­թյու­նը»: Եվ Բիշ­քե­կում հրա­դա­դա­րի պայ­մա­նա­գի­րը ստո­րագր­վում է ե­րեք ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից:


Հի­մա հար­ցադ­րու­մը՝ դա դա­վա­ճա­նու­թյու՞ն էր, թե՞ քա­ղա­քա­կան տհա­սու­թյուն, որ ցու­ցա­բե­րել է մեր «հմուտ» դի­վա­նա­գետ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը: Սա ճա­կա­տագ­րա­կան այն սխալն է, որ գի­տակ­ցա­բար, թե ան­գի­տակ­ցա­բար կա­տա­րել է ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը 1997 թվա­կա­նին։ Թե ինչ կգ­րի Լևո­նի «սա­րատ­նիկ» («սա­րատ­նիկ» բա­ռի հե­ղի­նա­կը հայտ­նի լրագ­րող Է­դիկ Անդ­րեա­սյանն է) Հեն­րիկ Ի­գի­թյա­նը «Հայք թեր­թում», և կամ դրա­նից հե­տո ով վերջ­նա­կա­նա­պես դուրս մղեց Ղա­րա­բա­ղը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, ինձ հա­մար ար­դեն կարևոր չէ, ո­րով­հետև հենց դա է ե­ղել Ա­լիևի նպա­տա­կը՝ Հա­յաս­տա­նը ներ­քա­շել որ­պես կոնֆ­լիկ­տի կողմ և Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան կող­մից (Լևո­նի և Քո­չա­րյա­նի) քիչ-քիչ դուրս մղել Ղա­րա­բա­ղը: Եվ այ­սօր ու­նենք այն, ինչ ու­նենք:


Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հ. Գ. Ե­թե դի­վա­նա­գե­տը լծ­ված է աշ­խա­տան­քին հա­նուն իր, իր ըն­տա­նի­քի, իր կլա­նի բար­գա­վաճ­ման և երկ­րի թա­լա­նի, նրա­նից լուրջ դի­վա­նա­գի­տա­կան գործ մի սպա­սիր: Դի­վա­նա­գե­տի աշ­խա­տան­քը տք­նա­ջան, անմ­նա­ցորդ աշ­խա­տանք է: Թա­լա­նով զբաղ­վո­ղը չի կա­րող լի­նել լուրջ պե­տա­կան, քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գետ գոր­ծիչ:

Դիտվել է՝ 71482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ